«Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ և խոշոր համաշխարհային տերություններ՝ Չինաստանը և Ռուսաստանը պետք է ռազմավարական և երկարաժամկետ հեռանկար ունենան, խթանեն իրենց երկրների զարգացումն ու վերակենդանացումը՝ ավելի բարձր որակի համապարփակ ռազմավարական համակարգման միջոցով, և աշխատեն համաշխարհային կառավարման համակարգն ավելի արդար և ողջամիտ դարձնելու ուղղությամբ»։
Սի Ծինփին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ
ՉԺՀ նախագահը խոսում է «համաշխարհային կառավարման» մասին, «ավելի բարձր որակի համապարփակ ռազմավարական համակարգման» մասին: Եվ սա՝ Թրամփի հետ հանդիպումից կարճ ժամանակ անց: Սա նոր աշխարհակարգի մասին է: Ի տարբերություն արևմտյան ավանդույթների, այս երկրի քաղաքական մշակույթի մեջ բացառվում են պետական այրերի չհաշվարկված և չհիմնավորված հայտարարությունները:
Գարիկ Քեռյան